Հոդված 15
Հոդված 15
Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է.
1. բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ճարտարապետական ժառանգության պահպանության կարևորության վերաբերյալ` թե՛ որպես մշակութային ինքնության տարրի, և թե՛ որպես ներկա ու ապագա սերունդների համար ոգեշնչման և ստեղծագործելու աղբյուրի.
2. այս նպատակով, խրախուսել տեղեկատվության տարածմանը և իրազեկվածության աճի նպաստմանն ուղղված քաղաքականությանը` հատկապես ժամանակակից հաղորդակցության միջոցների և գովազդային տեխնիկայի օգտագործման եղանակով, հետապնդելով մասնավորապես հետևյալ նպատակները.
ա) դպրոցական հասակից արթնացնել ու բարձրացնել հանրության հետաքրքրվածությունը ժառանգության պաշտպանության, բարեկարգված միջավայրի ու ճարտարապետության որակի նկատմամբ.
բ) ցուցադրել մշակութային ժառանգության ընդհանրությունը և ճարտարապետության, արվեստների, ժողովրդական ավանդույթների ու կենսակերպերի միջև գոյություն ունեցող կապերը եվրոպական, ազգային և տարածաշրջանային մակարդակներում: