Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար որպես «ճարտարապետական ժառանգություն» են համարվում հետևյալ անշարժ արժեքները.
1. հուշարձանները` պատմական, հնագիտական, գեղարվեստական, գիտական, սոցիալական կամ տեխնիկական տեսանկյունից մասնավորապես ուշագրավ իրականացումները, ներառյալ դրանց անքակտելի մաս կազմող տեղադրումները և հարդարանքի տարրերը,
2. ճարտարապետական համալիրները` քաղաքային կամ գյուղական կառույցների համածին խմբեր, որոնք պատմական, հնագիտական, գեղարվեստական, գիտական, սոցիալական և տեխնիկական տեսանկյունից հանդիսանում են մասնավորապես ուշագրավ, և որոնց կապակցվածությունը բավարար է տեղագրական (տոպոգրաֆիկ) սահմանազատման առարկա հանդիսանալու համար,
3. տեսարժան վայրերը` մարդու և բնության կողմից ստեղծված համակցված աշխատանքներ, որոնք կառուցված են մասնակիորեն, պատմական, հնագիտական, գեղարվեստական, գիտական, սոցիալական կամ տեխնիկական տեսանկյունից հանդիսանում են ուշագրավ և կազմում են բավարար համարվող բնութագրական ու միատարր տարածք` տեղագրական (տոպոգրաֆիկ) սահմանազատման առարկա հանդիսանալու համար:
Պահպանության ենթակա արժեքների հայտնաբերումը