Հոդված 27
Հոդված 27
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կծանուցի Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, սույն Կոնվենցիային միացող յուրաքանչյուր պետությանը և Եվրոպական տնտեսական համայնքին.
ա) յուրաքանչյուր ստորագրության մասին.
բ) վավերացման, ընդունման, հաստատման և միանալու ցանկացած փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին.
գ) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու բոլոր ամսաթվերի մասին` համաձայն 22-րդ, 23-րդ և 24-րդ հոդվածների.
դ) սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած ակտի, ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի հավաստումն որի, ներքոստորագրյալները, պատշաճ ձևով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Գրանադայում, 1985թ. հոկտեմբերի 3-ին, մեկ օրինակով` ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում` երկու տեքստն էլ հավասարազոր են. բնօրինակը կպահվի Եվրոպայի խորհրդի արխիվներում: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը կփոխանցի հաստատված պատճենները Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետություններին կամ ցանկացած այլ պետության կամ Եվրոպական տնտեսական համայնքին, որոնք հրավիրվել են միանալու սույն Կոնվենցիային:
Հայաստանի Հանրապետության համար կոնվենցիան ուժի մեջ է մտել 2009թ. հունիսի 1-ին: