Հոդված 6
Հոդված 6
Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է`
1. հանրային իշխանությունների կողմից ազգային, տարածաշրջանային և տեղական իրավասությունների և առկա բյուջետային միջոցների սահմաններում, տրամադրել ֆինանսական աջակցություն` իր տարածքում գտնվող ճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով.
2. անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հարկային բնույթի միջոցներ` այդ ժառանգության պահպանությանն աջակցելու նպատակով.
3. խրախուսել ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու վերականգնմանն ուղղված մասնավոր նախաձեռնությունները: