Հոդված 9
Հոդված 9
Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է, իրեն վերապահված իշխանության շրջանակում, ապահովել, որպեսզի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին օրենսդրության խախտման դեպքերը հանգեցնեն իրավասու մարմինների կողմից համարժեք և բավարար միջոցների ձեռնարկման: Այդ միջոցները, անհրաժեշտության դեպքում, կարող են ենթադրել, որ օրինախախտին պարտադրվի քանդել ապօրինաբար կառուցված նոր շինությունը, որը չի համապատասխանում գործող պահանջներին կամ վերականգնել պահպանվող արժեքի նախկին վիճակը:
Պահպանության քաղաքականություն