Անցնել բովանդակությանը
Գլուխ 9 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հոդված 47. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշման բողոքարկումը

գործել է մինչև 2011-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 47. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին որոշման բողոքարկումը

1. Ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշմանը չհամաձայնելու դեպքում որոշումն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է բողոք ներկայացնել բողոքարկման խորհուրդ։

2. Բողոքը համարվում է ներկայացված օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում։

3. Բողոքի քննարկման արդյունքում բողոքարկման խորհուրդը որոշում է ընդունում՝

1) բողոքը բավարարել ամբողջությամբ կամ մասնակիորեն և գրանցել ապրանքային նշանը հայտարկված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար կամ

2) բողոքը մերժել և ուժի մեջ թողնել ապրանքային նշանի գրանցումը մերժելու կամ մասնակի գրանցման մասին կրկնական փորձաքննության որոշումը։

4. Բողոքարկման խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման թվականից։ Բողոքարկման խորհրդի որոշումը տասնօրյա ժամկետում ուղարկվում կամ հանձնվում է բողոք ներկայացնողին։

5. Հայտատուն կամ նրա ներկայացուցիչը կարող է բողոքարկման խորհրդի որոշումը վիճարկել դատական կարգով դրա ստացման օրվանից հետո` վեցամսյա ժամկետում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։