Անցնել բովանդակությանը
Գլուխ 10 · ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 65. Միջազգային գրանցման փոխակերպումն ազգային հայտի

գործել է մինչև 2011-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 65. Միջազգային գրանցման փոխակերպումն ազգային հայտի

1. Մադրիդյան համաձայնագրի արձանագրության համաձայն` Հայաստանի Հանրապետության նշմամբ միջազգային գրանցման իրավատերը, նշված արձանագրության 9 քվինքվիս (quinquis) հոդվածին համապատասխան, միջազգային գրանցումը նույն ապրանքային նշանի գրանցման հայտի փոխակերպելու խնդրանքով կարող է դիմել պետական լիազոր մարմին, եթե ծագման երկրի լիազոր մարմնի պահանջով միջազգային գրանցման գործողությունը դադարեցվում է համապատասխան գրանցման մեջ թվարկված բոլոր ապրանքների և (կամ) ծառայությունների կամ դրանց մի մասի համար։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտը քննարկվում է նույն ընթացակարգով, ինչը կկիրառվեր, եթե այն անմիջականորեն պետական լիազոր մարմին ներկայացված լիներ միջազգային գրանցման թվականին կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ հետագա տարածքային ընդլայնման թվականին, և եթե միջազգային գրանցում ունեցող ապրանքային նշանն առաջնություն է ունեցել, ապա այդ հայտով ներկայացված ապրանքային նշանը կօգտվի նույն առաջնությունից, պայմանով, որ՝

1) հայտը ներկայացվել է երեք ամսվա ընթացքում, հաշված այն թվականից, երբ միջազգային գրանցումը հանվել է Միջազգային գրանցամատյանից.

2) հայտում թվարկված ապրանքները և (կամ) ծառայությունները ներառում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ միջազգային գրանցման մեջ նշված ապրանքները և (կամ) ծառայությունները.

3) հայտը համապատասխանում է սույն օրենքով սահմանված պահանջներին.

4) հայտին կից ներկայացված է օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։

3. Փոխակերպման հայտին կից պետք է ներկայացվի Միջազգային բյուրոյի կողմից տրված փաստաթուղթ, որը պետք է պարունակի ապրանքային նշանի պատկերը և ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար Հայաստանի Հանրապետությունը նշված է եղել մինչև Միջազգային գրանցամատյանից միջազգային գրանցումը հեռացնելը։

4. Եթե Միջազգային գրանցամատյանից միջազգային գրանցման հեռացման թվականի դրությամբ լրացել է Մադրիդյան համաձայնագրի արձանագրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նախնական մերժման մասին ծանուցելու ժամկետը, և եթե տվյալ թվականի դրությամբ պետական լիազոր մարմինը մերժման մասին որոշում չի կայացրել, և չկա տվյալ ապրանքային նշանի նկատմամբ պահպանության դադարեցման դատական որևէ գործ, ապա սույն օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` մերժման գործընթացը չի կիրառվում, իսկ պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցումն իրականացնում է` համաձայն սույն օրենքի 48-րդ հոդվածի։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։