Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Պետական լիազոր մարմնի գործառույթները

գործել է մինչև 2011-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 5. Պետական լիազոր մարմնի գործառույթները

1. Սույն օրենքի շրջանակներում պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են՝

1) ապրանքային նշանների գրանցման հայտերի ընդունումը և քննարկումը, դրանց փորձաքննության անցկացումը, ապրանքային նշանների պետական գրանցումը, պետության անունից գրանցման վկայագրերի հանձնումը.

2) ապրանքային նշանների միջազգային գրանցումների մասին Միջազգային բյուրոյի ծանուցագրերի ստացումը, դրանց փորձաքննության անցկացումը և Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքային նշաններին իրավական պահպանության տրամադրումը.

3) ապրանքային նշանները հանրահայտ ճանաչելու մասին դիմումների ընդունումը, քննարկումը և որոշումների ընդունումը.

4) պետական գրանցամատյանի վարումը.

5) ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների փոխանցման, ապրանքային նշանների լիցենզիայի, գրավադրման և օրենքով սահմանված դեպքերում ֆրանչայզինգի գրանցումը.

6) ապրանքային նշաններին վերաբերող տեղեկատվական ծառայությունների մատուցումը.

7) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացումը.

8) Մադրիդյան համաձայնագրի և Մադրիդյան համաձայնագրի արձանագրության ընթացակարգերով ներկայացվող հայտերի համար որպես ստացող պետական մարմին հանդես գալը.

9) ապրանքային նշանների գրանցման և վկայագրերի տրման հետ կապված գործընթացների անցկացումը.

10) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան և օտարերկրյա կազմակերպությունների հետ կնքած պայմանագրերի շրջանակներում պետական լիազոր մարմինն իրականացնում է ապրանքային նշանների փորձաքննություն: Այդ պայմանագրերի շրջանակներում գոյացած միջոցները կառավարության սահմանած կարգով ուղղվում են մտավոր սեփականության պահպանության համակարգի զարգացմանը, այդ թվում՝ կադրերի պատրաստմանը, խրախուսմանը և տեխնիկատեխնոլոգիական վերազինմանը:

3. Պետական լիազոր մարմինն իր «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում է տեղեկություններ ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների վերաբերյալ, ինչպես նաև իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։

4. Պետական լիազոր մարմինն ապահովում է ապրանքային նշանների հայտերի և գրանցված ապրանքային նշանների մասին տվյալների էլեկտրոնային եղանակով մատչելիությունը հանրության համար:

5. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որի կանոնադրությունը և բողոքների քննարկման կարգը հաստատում է կառավարությունը: Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում: Բողոքարկման խորհրդի ցանկացած որոշում կարող է բողոքարկվել դատարանում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։