Հոդված 10. Կողմերի միջև վեճերի կարգավորումը
Հոդված 10. Կողմերի միջև վեճերի կարգավորումը
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման կապակցությամբ Կողմերի միջև վեճերը հնարավորության դեպքում կկարգավորվեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
2. Եթե նման վեճը այդ ձևով չի կարող լուծվել վեց (6) ամսվա ընթացքում, սկսած այն օրվանից, երբ յուրաքանչյուր Կողմ գրավոր դիմել է նման բանակցություններ անցկացնելու խնդրանքով, ապա, ցանկացած Կողմի խնդրանքով, այն կփոխանցվի միջնորդ դատարանին:
3. Միջնորդ դատարանը յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար պետք է ստեղծվի հետևյալ ձևով. միջնորդ դատավարության վերաբերյալ խնդրանքն ստանալու օրվանից երկու (2) ամսվա ընթացքում Կողմերից յուրաքանչյուրը նշանակում է դատարանի մեկական անդամ: Այնուհետև այդ երկու անդամներն ընտրում են նախագահող երրորդ պետության քաղաքացու, որը երկու Կողմերի հավանությունը ստանալուց հետո կնշանակվի, մյուս երկու անդամների նշանակումից սկսած, չորս (4) ամսվա ընթացքում:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվել, ապա յուրաքանչյուր Կողմ, ցանկացած այլ համաձայնության բացակայության դեպքում, կհրավիրի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումները կատարելու համար: Եթե նախագահը հանդիսանում է Կողմերի պետություններից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե խոչընդոտող այլ պատճառներ կան նշված գործառույթը կատարելու համար, ապա ՄԱԿ-ի Միջազգային դատարանի ավագությամբ հաջորդ անդամը, որը չի հանդիսանում Կողմերի պետություններից որևէ մեկի քաղաքացի, կամ եթե խոչընդոտող այլ պատճառներ չկան նշված գործառույթը կատարելու համար, կհրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումները:
5. Միջազգային դատարանը որոշումները կկայացնի ձայների մեծամասնությամբ: Դատարանի որոշումները վերջնական են և պարտադիր Կողմերի համար: Յուրաքանչյուր Կողմ կկրի իր նշանակած անդամի և միջնորդ դատավարությունում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահին վերաբերող, ինչպես նաև մյուս ծախսերը կվճարվեն հավասար չափով` երկու Կողմերի կողմից: Մյուս այլ դեպքերում միջնորդ դատարանը կսահմանի իր սեփական ընթացակարգը:
6. Սույն հոդվածի 1-ին կետին առնչվող վիճելի հարցերը կլուծվեն սույն Համաձայնագրի դրույթներին և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համաձայն: