Հոդված 14. Ընդհանուր բացառություններ
Հոդված 14. Ընդհանուր բացառություններ
1. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես որևէ Կողմի` իր ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ գործողությունների կամ հասարակական կարգի ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացմանը խոչընդոտող` պայմանով, որ նման միջոցառումները Կողմերը չեն կիրառի կամայական կամ անհիմն խտրական ձևերով կամ քողարկված ներդրումային սահմանափակումներով:
2. Սույն հոդվածի դրույթները չպետք է կիրառվեն սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետի նկատմամբ: