Հոդված 3. Իրավական ռեժիմ
Հոդված 3. Իրավական ռեժիմ
1. Յուրաքանչյուր Կողմ մյուս Կողմի պետության ներդրողներին, նրանց ներդրումներին ու ներդրումներից ստացված եկամուտներին կտրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմն է, որը տրամադրում է ազգային ներդրողներին կամ ցանկացած երրորդ երկրի ներդրողներին և նրանց ներդրումներին` կապված ներդրումների ընդլայնման, կառավարման, պահպանության, օգտագործման, տիրապետման, վաճառքի կամ այլ ձևով տնօրինման հետ:
2. Սույն Համաձայնագրի յուրաքանչյուր Կողմ, համաձայն իր պետության ազգային օրենսդրության, իրեն իրավունք է վերապահում որոշելու այն ճյուղերը, ոլորտները և գործունեության տեսակները, որոնցում սահմանափակվում և (կամ) բացառվում է ներդրողների գործունեությունը: