Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Ներդրողի և Կողմի միջև ծագած վեճեր

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Ներդրողի և Կողմի միջև ծագած վեճեր

1. Մի Կողմի պետության ներդրողի և մյուս Կողմի պետության միջև ներդրմանն առնչվող ցանկացած վեճ հնարավորության դեպքում պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով:

2. Եթե վեճը չի լուծվում 3 ամսվա ընթացքում, սկսած դրա ծագման գրավոր փաստագրման օրվանից, ապա, ներդրողի կամ Կողմերից մեկի ընտրությամբ, այն կարող է ներկայացվել քննության.

ա) այն Կողմի պետության իրավասու դատարաններ, որի տարածքում կատարվել է ներդրումը, կամ

բ) Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի արբիտրաժ (այսուհետ` Միջազգային կենտրոն), որը հիմնվել է 1965 թվականի մարտի 18-ից Վաշինգտոնում ստորագրման համար բացված` Պետությունների և այլ պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև ներդրումային վեճերի կարգավորման մասին Կոնվենցիայի հիման վրա, կամ

գ) Վարույթների լրացուցիչ կանոնների ներքո գործող ՄԱԿ-ի Միջազգային Կենտրոնի միջնորդ դատավարությանը, եթե Պայմանավորվող Կողմերից որևէ մեկը հանդիսանում է Կոնվենցիայի մասնակից, որը նշված է սույն կետի /բ/ ենթակետում; կամ

դ) ցանկացած ad հօc միջնորդ դատարան, որը կստեղծվի Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների համաձայն, եթե վեճին մասնակցող կողմերը այլ համաձայնության չեն եկել:

3. Ներդրողը, որը վեճը ներկայացրել է ազգային դատարան, կարող է, այնուամենայնիվ, դիմել սույն հոդվածի 2-րդ կետի «բ» կամ «գ» ենթակետերում հիշատակված միջնորդ դատարաններին, եթե մինչև ազգային դատարանի քննարկման առարկայի վերաբերյալ որոշում կայացնելը ներդրողը հայտարարի, որ չի շարունակի գործի քննությունը ազգային դատարանի միջոցով և հետ կվերցնի իր հայցը:

4. Ցանկացած միջնորդ դատավարություն սույն հոդվածի ներքո, վեճին մասնակից յուրաքանչյուր կողմի պահանջով, պետք է անցկացվի այն պետությունում, որը հանդիսանում է 1958թ. հունիսի 10-ին Նյու Յորք քաղաքում ընդունված` Օտարերկրյա արբիտրաժային որոշումների ընդունման և իրագործման մասին Կոնվենցիայի անդամ (այսուհետ` Նյու Յորքի Կոնվենցիա): Սույն հոդվածի համաձայն ներկայացված պահանջները պետք է դիտարկվեն որպես առևտրային հարաբերություններից կամ պայմանագրերից բխող` ելնելով Նյու Յորքի Կոնվենցիայի 1-ին հոդվածի նպատակներից:

5. Յուրաքանչյուր Կողմ սույնով իր անվերապահ համաձայնությունն է տալիս` սույն հոդվածին համապատասխան` իր և մյուս Կողմի պետության ներդրողի միջև ծագած վեճը միջնորդ դատարան ներկայացնելու համար:

6. Վեճի կողմ հանդիսացող Կողմերից ոչ մեկը չի կարող առարկել արբիտրաժային գործընթացի կամ արբիտրաժային որոշման կատարման ցանկացած փուլում կամ մատնանշել այն փաստը, որ վեճի կողմ հանդիսացող ներդրողը ապահովագրության հիման վրա ստացել է վնասների լիովին կամ մասնակի փոխհատուցում:

7. Միջնորդ դատարանի որոշումը վերջնական և պարտադիր է վեճի մասնակից կողմերի համար և պետք է իրականացվի համաձայն այն Կողմի պետության ազգային օրենսդրության, որի տարածքում որոշումը կատարում է Կողմի իրավասու մարմինը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։