Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Թափանցիկությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Թափանցիկությունը

1. Յուրաքանչյուր Կողմ պետք է անհապաղ հրատարակի կամ այլ կերպ հասարակությանը մատչելի դարձնի իր օրենքները և կանոնները, ինչպես նաև միջազգային պայմանագրերը, որոնք կարող են վերաբերել մյուս Կողմի ներդրողների ներդրումներին առաջին Կողմի պետության տարածքում:

2. Սույն Համաձայնագրում ոչինչ չպետք է պարտավորեցնի Կողմին` տրամադրել կամ թույլ տալ օգտվել ցանկացած գաղտնի կամ սեփականություն հանդիսացող տեղեկատվությունից, ներառյալ ներդրողներին և նրանց ներդրումներին վերաբերող տեղեկատվությունը, որոնց հրապարակումը կխոչընդոտի օրենքի կիրառումը կամ կհակասի գաղտնիքի պաշտպանության նրա իրավունքին կամ կվնասի առանձին ներդրողների օրինական շահերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։