Հոդված 17. Փոփոխություններ կատարելը, ուժի մեջ մտնելը և գործողության դադարեցումը
Հոդված 17. Փոփոխություններ կատարելը, ուժի մեջ մտնելը և գործողության դադարեցումը
1. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող առանձին արձանագրություններով:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը և գործում է անորոշ ժամկետով:
3. Սույն Համաձայնագիրը գործում է մինչև մի Կողմի` սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին գրավոր ծանուցումը մյուս Կողմի ստանալու օրվանից տասներկու ամիսը լրանալը:
4. Մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրը կատարված ներդրումների նկատմամբ սույն Համաձայնագրի 1-ից 16-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ են մնում սույն Համաձայնագրի գործողության դադարեցման օրվանից հետագա 10 տարիների ընթացքում:
Կատարված է Աստանա քաղաքում 2006 թվականի նոյեմբերի 6-ին, երկու բնօրինակով, հայերեն, ղազախերեն և ռուսերեն. բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների տարբեր մեկնաբանման ժամանակ նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2010թ. օգոստոսի 1-ին