Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
Հոդված 2. Ներդրումների խրախուսումը և պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր Կողմ խրախուսում և ստեղծում է բարենպաստ պայմաններ իր պետության տարածքում մյուս Կողմի ներդրողների ներդրումների համար և ընդունում է այդպիսի ներդրումները՝ իր պետության ազգային օրենսդրության համաձայն:
2. Յուրաքանչյուր Կողմ իր պետության տարածքում մյուս Կողմի պետության ներդրողների ներդրումներին և դրանցից ստացված եկամուտներին տրամադրում է արդար և հավասար ռեժիմ, ինչպես նաև լիարժեք, մշտական պաշտպանություն և անվտանգություն:
3. Կողմերից ոչ մեկը իր պետության տարածքում չհիմնավորված, խտրական կամ կամայական միջոցներով չի խոչընդոտի մյուս Կողմի պետության ներդրողների ներդրումների ընդլայնումը, կառավարումը, պահպանությունը, օգտագործումը, տիրապետումը, վաճառքը կամ այլ ձևով տնօրինումը: