Հոդված 6. Վնասների փոխհատուցում
Հոդված 6. Վնասների փոխհատուցում
1. Մի Կողմի ներդրողներին, որոնց մյուս Կողմի պետության տարածքում կատարած ներդրումները վնասներ են կրում այդ Կողմի պետության տարածքում պատերազմի կամ այլ զինված ընդհարումների, արտակարգ իրավիճակի, ապստամբության, խռովության հետևանքով, վերջին Կողմը, կապված վնասների վերականգնման, փոխհատուցման կամ այլ կարգավորման հետ, կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը վերջին Կողմը տրամադրում է իր ներդրողներին կամ որևէ երրորդ պետության ներդրողներին, և որը հանդիսանում է ներդրողի համար առավել բարենպաստ:
2. Կողմի պետության ցանկացած ներդրողին, որը 1-ին կետում նշված ցանկացած դեպքում վնասներ է կրում.
ա) մյուս Կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից նրա ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման հետևանքով, կամ
բ) մյուս Կողմի զինված ուժերի կամ իշխանությունների կողմից ներդրումների կամ դրանց մի մասի ոչնչացման հետևանքով, որը չի բխել իրավիճակի անհրաժեշտությունից, ցանկացած դեպքում վերջին Կողմի կողմից պետք է վերականգնվի կամ փոխհատուցվի, ինչը բոլոր դեպքերում պետք է լինի արագ, համարժեք արդյունավետ: Ընդ որում` փոխհատուցումը պետք է կատարվի 5-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան: