Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Պայմանավորվող կողմերը դատական փաստաթղթերը և դրանց առնչվող արտադատական փաստաթղթերը միմյանց են ուղարկում իրենց արդարադատության նախարարությունների միջոցով՝ դատական ծանուցագրերի հանձնման վերաբերյալ հայցվող Կողմի օրենքներով նախատեսված ընթացակարգերին համապատասխան։ Սույն Համաձայնագրին համապատասխան հանձնված փաստաթղթերը դիտվում են որպես հայցող Կողմի տարածքում հանձնված։

2. Նախորդ կետի դրույթները չեն սահմանափակում Պայմանավորվող կողմերից որևէ մեկի իրավունքը՝ ապահովել այդ փաստաթղթերի հանձնումն իր դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների միջոցով, իրենց այն քաղաքացիների մասով, որոնք մշտապես բնակվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում՝ առանց վերջինիս համար որևէ պատասխանատվություն առաջացնելու։

3. Անձի, որին վերաբերում է փաստաթուղթը, քաղաքացիության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում այդ անձի քաղաքացիությունը որոշվում է այն Պայմանավորվող կողմի իրավունքով, որտեղ այդ փաստաթղթերը հանձնվելու են։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։