Հոդված 11
Հոդված 11
1. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը 30 օրվա ընթացքում որոշում է այն իրավասու մարմինը, որը լիազորված է դիտարկելու առևանգված մշակութային արժեքների վերադարձման մասին հարցը, և նրան է ուղարկում հայցող Կողմից ստացված փաստաթղթերը:
2. Հայցվող Կողմի իրավասու մարմինը առևանգված մշակութային արժեքների վերադարձման մասին հարցը դիտարկում է հայցն ստանալուց հետո 60 օրվա ընթացքում և դիտարկման արդյունքի մասին տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին:
3. Հայցվող Կողմի իրավասու մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տեղեկատվություն` սահմանելով որոշակի ժամկետ այդ ստանալու համար, սակայն հայցը ստանալուց հետո 30 օրվանից ոչ ավելի:
4. Հայցվող Կողմի իրավասու մարմինը, վերադարձման մասին որոշում ընդունելով, 30 օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է հայցող Կողմի իրավասու մարմնին:
5. Առևանգվածների թվում հաշվառվող մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճ առաջանալու դեպքում դրանց սեփականատերերի մասին հարցը լուծվում է դատական մարմինների կողմից` համապատասխան այն Կողմի օրենսդրության, որի տարածքում դրանք հայտնաբերվել են: