Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Կողմերն իրականացնում են համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.

ա) մշակութային արժեքների առևանգման դեմ պայքարի և դրանց վերադարձման ապահովման գործում Կողմերի համագործակցության նորմատիվ իրավական բազայի կատարելագործում, այդ ոլորտում Կողմերի օրենսդրության ներդաշնակեցում,

բ) Կողմերի մասնակցությամբ մշակութային արժեքների առևանգման դեմ պայքարին ուղղված համապարփակ և տարածաշրջանային միջազգային պայմանագրերի դրույթների կատարման համար համաձայնեցված միջոցների իրականացում,

գ) մշակութային արժեքների հետ կապված հանցավորության վիճակի ու շարժընթացի և դրա դեմ պայքարի արդյունքների վերլուծություն,

դ) իրավապահ կամ այլ մարմինների փոխգործակցության մեխանիզմների կատարելագործում` մշակութային արժեքների առևանգման, դրանց հետախուզման և վերադարձման ապահովման ուղղությամբ համաձայնեցված միջոցների ձեռնարկման համար,

ե) իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ համապատասխան միջոցառումների անցկացում մշակութային արժեքների առևանգմանը նրանց հավանական մասնակցության մասին ենթադրելու հիմքեր ունենալու դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։