Հոդված 5
Հոդված 5
Կողմերից յուրաքանչյուրը.
1. ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները`
ա) մշակութային արժեքների ներմուծման և արտահանման կարգի հաստատման և ապահովման, ինչպես նաև իր տարածքում այդ մշակութային արժեքների հետ կապված որևէ գործողության իրականացման համար,
բ) մշակութային արժեքների առևանգման, ձեռք բերման, իրացման, անօրինական ներմուծման և արտահանման, անօրինական պեղումների անցկացման և մշակութային արժեքներին առնչվող այլ անօրինական գործողությունների իրականացման հետ կապված իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման համար,
գ) իր կողմից ձեռք բերվող մշակութային արժեքների առևանգված կամ անօրինական ներմուծված լինելու մասին նախապես իմացող գնորդին անբարեխիղճ ճանաչելն ապահովելու համար,
դ) պետական սեփականության մեջ գտնվող մշակութային արժեքների ֆոտոֆիկսացիայի և գաղտնի դրոշմման համար:
2. Սահմանում և կիրառում է պատժամիջոցներ մշակութային արժեքների առևանգման, ձեռք բերման, իրացման, անօրինական ներմուծման և արտահանման, անօրինական պեղումների անցկացման և մշակութային արժեքներին առնչվող այլ անօրինական գործողությունների իրականացման հետ կապված իրավախախտումներ կատարած կամ դրանց մասնակից իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ:
3. Օգտագործում է բոլոր առկա միջոցները հանրության տեղեկացվածության բարձրացման համար` առևանգված մշակութային արժեքների անօրինական ներմուծմանը և արտահանմանը, դրանց առևանգումներին, անօրինական պեղումների անցկացմանը և այլ անօրինական գործողություններին հակազդելու նպատակով: