Հոդված 4
Հոդված 4
1. Կողմերն իրականացնում են համագործակցություն հետևյալ հիմնական ձևերով.
ա) օպերատիվ, քրեագիտական, վիճակագրական և այլ տեղեկատվության փոխանակում, այդ թվում` նախապատրաստվող և կատարված իրավախախտումների և դրանց մասնակից իրավաբանական կամ ֆիզիկական անձանց մասին տեղեկությունների,
բ) օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման վերաբերյալ հայցերի կատարում,
գ) համակարգված պրոֆիլակտիկ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների ծրագրում և իրականացում,
դ) նորմատիվ իրավական ակտերի, հրապարակումների և գիտամեթոդական նյութերի փոխանակում,
ե) աշխատանքային փորձի փոխանակում, աշխատանքային հանդիպումների, խորհրդակցությունների, խորհրդատվությունների, գործնական գիտաժողովների և սեմինարների, ինչպես նաև համատեղ գիտական հետազոտությունների անցկացում,
զ) առևանգված մշակութային արժեքների իրացման նպատակով բաց հեռահաղորդակցական կապերի օգտագործման մասին նախազգուշացման և խափանման ուղղությամբ համաձայնեցված միջոցների մշակում և իրականացում,
է) կադրերի պատրաստման և մասնագետների որակավորման բարձրացման գործում աջակցության ցուցաբերում,
ը) մշակութային արժեքների դրոշմման նոր մեթոդների մշակում և ներդրում:
2. Սույն Համաձայնագիրը չի շոշափում քրեական գործերի և էքստրադիցիայի հետ կապված իրավական օգնություն ցուցաբերելու հարցեր: