Հոդված 9
Հոդված 9
1. Սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ծանուցում ստացած Կողմի իրավասու մարմինն այն ստանալու օրվանից հետո` 90 օրվա ընթացքում, պարտավոր է ծանուցել հայցող Կողմին այդ մշակութային արժեքների նկատմամբ ձեռնարկվող միջոցների մասին կամ ուղարկել հիմնավորված հայց` առևանգված մշակութային արժեքները հայցող Կողմի իրավասու մարմնին վերադարձնելու մասին:
2. Կողմերից մեկի տարածքում առևանգված մշակութային արժեքների հայտնաբերման դեպքում այդ արժեքները հայտնաբերած Կողմի իրավասու մարմինը դրանց վերադարձման մասին հիմնավորված հայց է ուղարկում այն Կողմի կենտրոնական իրավասու մարմնին, որում գտնվում են մշակութային արժեքները:
3. Մշակութային արժեքների վերադարձման մասին հայցն ուղարկվում է գրավոր, հայցող Կողմի իրավասու մարմնի պաշտոնական ձևաթղթի վրա, ստորագրվում է ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվում է տվյալ մարմնի զինանշանային կնիքով:
4. Հայցին կարող են կցվել հայցող Կողմի օրենսդրությանը համապատասխան վավերացված փաստաթղթերի պատճենները, որոնք հաստատում են հափշտակված մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքը` նշելով մշակութային արժեքների սեփականատիրոջ տվյալները: