Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՓՇՏԱԿՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են հետևյալ տերմինները.

մշակութային արժեքներ - կրոնական կամ աշխարհիկ բնույթի առարկաներ և/կամ հավաքածուներ, ինչպես նաև դրանց բաղադրամասեր կամ հատվածներ` անկախ դրանց ստեղծման ժամանակից, որոնք Կողմերից յուրաքանչյուրի կողմից դիտվում են որպես մշակույթի, հնագիտության, պատմության, գրականության, արվեստի կամ գիտության համար նշանակություն ունեցող առարկաներ,

մշակութային արժեքների հափշտակում - մշակութային արժեքներին տիրանալուն ուղղված ցանկացած անօրինական արարք, որը, ըստ Կողմերի օրենսդրության, հանգեցնում է պատասխանատվության,

առևանգված մշակութային արժեքներ - մշակութային արժեքներ, որոնց վերաբերյալ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք առևանգված առարկաներ են,

կենտրոնական իրավասու մարմին - Կողմի պետական մարմին, որը լիազորված է կարգավորելու Կողմի իրավասու մարմինների գործունեությունը սույն Համաձայնագրի շրջանակներում,

իրավասու մարմին - Կողմի պետական մարմին, որը, իր օրենսդրությանը համապատասխան, լիազորված է իրականացնելու և/կամ կազմակերպելու մշակութային արժեքների հետ կապված հանցագործությունների հայտնաբերման, նախազգուշացման, կանխման և բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն և/կամ իրականացնելու առևանգված մշակութային արժեքների հետախուզում և/կամ ցուցաբերելու աջակցություն մշակութային արժեքների սեփականատերերին այդ արժեքների նկատմամբ նրանց իրավունքների վերականգնման գործում անօրինական արտահանման, ներմուծման և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման դեպքում և/կամ աջակցելու մշակութային արժեքների վերադարձմանը դրանց անօրինական արտահանման դեպքում և/կամ գրանցելու առգրավված, բռնագրավված և կալանքի տակ վերցված մշակութային արժեքները, արձանագրելու մշակութային արժեքների կորստի և առևանգման փաստերը և/կամ, սույն Համաձայնագրին համապատասխան, հայցեր ուղարկելու առևանգված մշակութային արժեքների վերադարձման վերաբերյալ և/կամ որոշումներ ընդունելու դրանց վերադարձման մասին,

մշակութային արժեքների պահպանվածություն - մշակութային արժեքների պահպանում` կատարելով դրանց պահելու համար անհրաժեշտ պահանջները մինչև վերադարձի մասին հայցվող Կողմի իրավասու մարմնի որոշման կատարումը կամ մինչև չպահանջված մշակութային արժեքի մասին հարցի լուծումը,

մշակութային արժեքների սեփականատեր - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն ունի տվյալ մշակութային արժեքները տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքները,

առևանգված մշակութային արժեքների վերադարձում - հայցվող Կողմի իրավասու մարմնի որոշմամբ մշակութային արժեքների փոխանցում հայցող Կողմի իրավասու մարմնին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։