Հոդված 15
Հոդված 15
1. Առևանգված մշակութային արժեքների վերադարձման մասին հայցի կատարումը կարող է հետաձգվել, եթե.
ա) պահանջվող մշակութային արժեքների առևանգման փաստով հարուցված է գործ վարչական իրավախախտման մասին կամ` քրեական գործ, մինչև վարչական իրավախախտման մասին գործի վարույթի ավարտը կամ քրեական գործով համապատասխան որոշում կայացնելը կամ այդ մշակութային արժեքների վերաբերյալ համապատասխան որոշում կայացնելը,
բ) առևանգված մշակութային արժեքների, որոնց վերաբերյալ ստացվել է վերադարձման մասին հայց, սեփականության իրավունքի, կալանման, բռնագրավման կամ առգրավման մասին հարցը հանդիսանում է դատական հայցի առարկա, որը ներկայացվել է հայցվող Կողմում, մինչև տվյալ գործի վերաբերյալ դատական որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
2. Հայցվող Կողմի կենտրոնական իրավասու մարմինը տեղեկացնում է հայցող Կողմի կենտրոնական իրավասու մարմնին առևանգված մշակութային արժեքների վերադարձման մասին հարցի լուծումը սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա հետաձգելու մասին: