Անցնել բովանդակությանը

Հոդված 16

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16

1. Կողմերի մաքսային սահմաններով առևանգված մշակութային արժեքները սույն Համաձայնագրին համապատասխան տեղափոխելու ժամանակ այդ տեղափոխման հետ կապված մաքսային և այլ վճարումները չեն գանձվում, իսկ մաքսային ձևակերպումը կատարվում է այն Կողմի օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում այն իրականացվում է:

2. Առևանգված մշակութային արժեքների կալանման, մինչև հայցող Կողմի իրավասու մարմնի ներկայացուցչին հանձնելը դրանց պահպանման հետ կապված ծախսերը հոգում է հայցվող Կողմը:

3. Առևանգված մշակութային արժեքները հայցող Կողմի տարածք վերադարձնելու հետ կապված ծախսերը հոգում է հայցող Կողմի իրավասու մարմինը:

4. Առևանգված մշակութային արժեքների վերադարձման հետ կապված ծախսերը հատուցվում են Կողմերի օրենսդրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։