Հոդված 2
Հոդված 2
1. Կողմերը, սույն Համաձայնագրին համապատասխան, իրենց իրավասու մարմինների միջոցով իրականացնում են համագործակցություն մշակութային արժեքների առևանգման հետ կապված իրավախախտումների նախազգուշացման, խափանման, հայտնաբերման, բացահայտման, դրանց հետախուզման և վերադարձման ապահովման գործում:
2. Իրավասու մարմինների ցանկը` կենտրոնական իրավասու մարմնի նշմամբ, որոշվում է յուրաքանչյուր Կողմի կողմից և փոխանցվում է ավանդապահին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումը հանձնելիս:
Իրավասու մարմինների ցանկում փոփոխությունների մասին Կողմերից յուրաքանչյուրը մեկ ամսվա ընթացքում գրավոր ծանուցում է ավանդապահին: