Հոդված 25
Հոդված 25
Կողմերը փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող արձանագրությամբ, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն:
Կատարված է Դուշամբե քաղաքում 2007 թվականի հոկտեմբերի 5-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրն ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա վավերացված պատճենը:
Սույն Համաձայնագիրն ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի (վերապահումով) կողմից:
Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 26-ին
Ուկրաինայի վերապահումը
ըստ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի 8-րդ կետի
«Մշակութային արժեքների առևանգումների դեմ պայքարում և դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին Համաձայնագրի մասին»:
ք. Դուշամբե 2007 թվականի հոկտեմբերի 5
«Ուկրաինական կողմը ձեռնպահ է մնում ԱՊՀ շրջանակներում ազգային օրենսդրության ներդաշնակեցմանը (3-րդ հոդվածի «ա» կետ), ինչպես նաև բազմակողմանի համապարփակ և տարածաշրջանային պայմանագրերի դրույթների կատարման համար ԱՊՀ շրջանակներում համաձայնեցված միջոցների իրականացմանը (3-րդ հոդվածի «բ» կետ) վերաբերող պարտավորություններից: