Հոդված 7
Հոդված 7
1. Կողմերից մեկի տարածքում մշակութային արժեքների առևանգման դեպքում նրա իրավասու մարմինն այդ մասին ծանուցում է ուղարկում Կողմերի կենտրոնական իրավասու մարմիններին:
2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ուղարկված ծանուցումն ըստ հնարավորության պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
ա) մշակութային արժեքների տեսակը,
բ) հեղինակը/դպրոցը,
գ) անունը/անվանումը,
դ) պատրաստման ամսաթիվը/ժամանակաշրջանը,
ե) պատրաստման նյութը և տեխնիկան,
զ) չափը/քաշը,
է) յուրահատուկ տարբերակիչ հատկանիշների մասին տեղեկություններ (մակագրություններ, ստորագրություններ, դրոշմային նշագրումներ, վնասվածքներ, վերականգնման հետքեր և այլն),
ը) տեղեկություններ պահպանման հատուկ ձևի մասին,
թ) այլ տեղեկություններ:
3. Ծանուցմանը կցվում է առևանգված մշակութային արժեքի գունավոր պատկերը, ինչպես նաև տեղեկություններ այն իրավասու մարմնի մասին, որի վարույթում գտնվում է տվյալ մշակութային արժեքի հետախուզման գործը: Սև ու սպիտակ պատկերի առկայության դեպքում լրացուցիչ հաղորդվում է առևանգված մշակութային արժեքի հիմնական գունային գամման, իսկ պատկերի բացակայության դեպքում` առևանգված մշակութային արժեքի մանրամասն նկարագրությունը: