Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

1. Կողմերից մեկի տարածքում մշակութային արժեքների, որոնց վերաբերյալ հիմքեր կան ենթադրելու, որ դրանք առևանգվել են մյուս Կողմի տարածքում, հայտնաբերման, կալանման, առգրավման կամ բռնագրավման դեպքում այդ հանգամանքները հայտնաբերած Կողմի իրավասու մարմինը 30 օրվա ընթացքում ծանուցում է շահագրգիռ Կողմի կենտրոնական իրավասու մարմնին:

Ծանուցում ստացած Կողմի կենտրոնական իրավասու մարմինը այդ մասին տեղեկացնում է այն իրավասու մարմնին, որի վարույթում գտնվում է տվյալ մշակութային արժեքի հետախուզման մասին գործը:

2. Մշակութային արժեքի` սույն Համաձայնագրի 7-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին համապատասխան նկարագրությունից բացի` ծանուցումը, որն ուղարկվում է սույն հոդվածի առաջին կետին համապատասխան, պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

ա) մշակութային արժեքների գտնվելու վայրի և դրանց վիճակի մասին տեղեկություն,

բ) մշակութային արժեքները հայտնաբերած, առգրաված, կալանած կամ դրանց բռնագրավումը նախաձեռնած և/կամ դրանց պահպանումն ապահովող իրավասու մարմնի անվանումը, ինչպես նաև կոնտակտային ռեկվիզիտները, որոնց միջոցով կարելի է դիմել լրացուցիչ տեղեկատվության համար:

3. Անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկությունների ճշգրտման համար տեղեկացնող Կողմի իրավասու մարմինը կարող է նշանակել մշակութային արժեքների փորձաքննության անցկացում: Այդ դեպքում ծանուցման ժամկետը կարող է երկարացվել փորձաքննության անցկացման ժամանակահատվածին համապատասխան:

4. Այն դեպքում, երբ հիմք կա ենթադրելու, որ տեղի է ունեցել մշակութային արժեքների առևանգում, բայց պարզված չէ այն Կողմը, որի տարածքում այն կատարվել է, կամ չի հաստատվել առևանգման տեղի մասին սույն հոդվածի 1-ին կետում նշված նախնական ենթադրությունը, ծանուցումն ուղարկվում է բոլոր Կողմերի կենտրոնական իրավասու մարմիններին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։