Հոդված 16
Հոդված 16
1. Կողմերը փոխգործակցում են աշխատող միգրանտների ներգրավման և Կողմերի տարածքներում նրանց աշխատանքի օգտագործման ոլորտում:
2. Ընդունող Կողմը և մշտական բնակության Կողմը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները` կապված աշխատող միգրանտների վերադարձի հարցերի հետ` ընդունող Կողմում նրանց բնակության և վճարովի աշխատանքային գործունեության իրականացման ժամկետը լրանալուց հետո, ինչպես նաև նրանց կողմից ընդունող Կողմի միգրացիոն օրենսդրության խախտման դեպքում, այդ թվում` ռեադմիսիայի մասին համաձայնագրերի կնքման միջոցով:
3. Կողմերը համաձայնեցված միջոցներ են ձեռնարկում աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների համար կենսագրական տվյալներ պարունակող փաստաթղթերի ձևակերպման, դրանց հիման վրա մշտական բնակության Կողմից մեկնող և ընդունող Կողմում աշխատանքային գործունեություն իրականացնող աշխատող միգրանտների վերաբերյալ տվյալների բազայի ստեղծման, ինչպես նաև աշխատող միգրանտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: