Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

1. Աշխատող միգրանտները և նրանց ընտանիքների անդամները, ընդունող Կողմի միջազգային պայմանագրերին և օրենսդրությանը համապատասխան, օգտվում են հետևյալ հիմնական իրավունքներից.

կյանքի, ազատության և անձնական անձեռնմխելիության,

ամուսնության,

օրենքի և դատարանի առջև ընդունող Կողմի քաղաքացիների հետ հավասարության,

անձնական կամ ընտանեկան կյանքին անօրինական միջամտությունից պաշտպանության,

բնակարանի անձեռնմխելիության նկատմամբ անօրինական ոտնձգությունից պաշտպանության,

անձնական նամակագրության կամ կապի այլ ձևերի գաղտնիքի պաշտպանության,

պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության,

օրինական հիմքերով պատկանող մասնավոր սեփականության պաշտպանության,

կրթություն ստանալու,

մշակութային կյանքի մատչելիության և դրան մասնակցելու,

սոցիալական ապահովության սոցիալական ապահովագրության` բացառությամբ կենսաթոշակայինի,

անհատույց շտապ անհետաձգելի բժշկական օգնություն և հատուցման հիմունքով բժշկական այլ օգնություն ստանալու,

ընդունող Կողմում երեխայի ծնունդը գրանցելու:

2. Կողմերը երաշխավորում են աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների խոսքի ազատության, դավանանքի, իր կարծիքի արտահայտման, միություններ, հասարակական կազմակերպություններ ստեղծելու և արհեստակցական միություններին անդամակցելու իրավունքի իրացումը` ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան:

3. Յուրաքանչյուր աշխատող միգրանտ և նրա ընտանիքի անդամ իրավունք ունեն Կողմերից ցանկացածի տարածքում ճանաչվելու որպես իրավական սուբյեկտ` այդ Կողմի օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։