Հոդված 3
Հոդված 3
Սույն Կոնվենցիան չի տարածվում.
Կողմերի կողմից միջազգային կազմակերպություններ գործուղված կամ միջազգային կազմակերպությունների, հաստատությունների կամ Կողմերից որևէ մեկի կողմից ոչ իր տարածքում պաշտոնական գործառույթների իրականացման համար վարձված անձանց վրա, որոնց կարգավիճակը կարգավորվում է միջազգային իրավունքի նորմերով կամ համապատասխան միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից են Կողմերը,
Կողմերից մեկի կողմից ոչ իր տարածքում զարգացման կամ համագործակցության ծրագրերի իրականացմանը մասնակցելու համար գործուղված կամ վարձված անձանց վրա, որոնց մուտքի թույլտվությունը և կարգավիճակը կարգավորվում են ընդունող Կողմի հետ համապատասխան միջազգային պայմանագրերով, և որոնք, այդ միջազգային պայմանագրերին համապատասխան, չեն համարվում աշխատող միգրանտներ,
այն անձանց վրա, որոնք, լինելով մի Կողմի քաղաքացիներ, մյուս Կողմի տարածքում աշխատանք են կատարում այնպիսի կազմակերպությունների անունից և շահերի համար, որոնք մասնաճյուղեր ներկայացուցչություններ ունեն այդ մյուս Կողմի տարածքում,
ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց վրա, եթե այլ բան նախատեսված չէ ընդունող Կողմի օրենսդրությամբ և այն միջազգային պայմանագրերով, որոնց մասնակից է նա,
այն անձանց վրա, որոնք դիմում են ընդունող Կողմի տարածքում իրենց փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու համար,
այն անձանց վրա, որոնք ընդունող Կողմի տարածքում փախստականի կարգավիճակ կամ ապաստան են ստացել,
ընդունող Կողմի տարածքում պաշտոնապես գրանցված կրոնական հաստատություններում կրոնական գործունեությամբ զբաղվող հոգևորականների վրա,
նավաստիների վրա,
ուսման նպատակով ժամանող անձանց վրա,
այն անձանց վրա, որոնք ընդունող Կողմի տարածքում հավատարմագրված են որպես օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչությունների կամ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցներ: