Անցնել բովանդակությանը

Հոդված 32

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 32

Սույն Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո սույն Կոնվենցիան ինքնաբերաբար երկարաձգվում է, ամեն անգամ` հերթական հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

Կատարված է Քիշնև քաղաքում 2008 թվականի նոյեմբերի 14-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր կոմիտեում, որը սույն Կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Սույն Կոնվենցիան ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության (վերապահումով), Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Ուկրաինայի կողմից:

Հայաստանի Հանրապետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2010թ. հուլիսի 15--ին:

Ղազախստանի Հանրապետության վերապահումը

Ղազախստանի Հանրապետությունը սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 12-րդ պարբերության և 13-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները կիրառելիս ղեկավարվելու է ազգային օրենսդրության պահանջներով:

Ղազախստանի Հանրապետության

վարչապետ`

Կ. Մասիմով

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։