Հոդված 4
Հոդված 4
1. Կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը համապատասխան, կարող է աշխատող միգրանտների համար որոշել սահմանափակումներ, որոնք վերաբերում են.
վարձու աշխատանքի կարգերին, զբաղմունքների կամ գործունեության տեսակին` ի շահ այդ Կողմի,
վճարովի աշխատանքային գործունեության մատչելիությանը` ազգային աշխատաշուկայի պաշտպանությունն իրականացնելու և իր քաղաքացիների` թափուր աշխատատեղերը զբաղեցնելու գերակա իրավունքն ապահովելու նպատակով:
2. Աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավունքները կարող են ենթակա լինել Կողմերի օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումների` ազգային անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության և բարոյականության ապահովման շահերից ելնելով կամ այլ անձանց իրավունքները և ազատությունները պաշտպանելու համար:
3. Աշխատող միգրանտների համար սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների ընդունման մասին Կողմը տեղեկացնում է ավանդապահին այդ սահմանափակումների ընդունման օրվանից հետո 45 օրվա ընթացքում:
Բաժին 2
Աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների հիմնական իրավունքները