Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

1. Աշխատող միգրանտներն ընդունող Կողմի տարածքում օգտվում են օրենսդրությանը համապատասխան այդ Կողմի քաղաքացիներին տրամադրվող իրավունքներից, որոնք վերաբերում են.

անվտանգ աշխատանքային պայմաններին,

համարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձատրությանը, ներառյալ լրացուցիչ վճարումների և փոխհատուցումների իրավունք ունեցող անձանց համար դրանք ստանալը,

փոխհատուցման հիմունքով բնակարանից օգտվելուն,

սոցիալական ապահովությանը սոցիալական ապահովագրություն` բացառությամբ կենսաթոշակայինի` ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,

արտադրությունում դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների համար պարտադիր սոցիալական ապահովագրությանը` ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,

արտադրությունում դժբախտ պատահարի կամ մասնագիտական հիվանդության արդյունքում կյանքին և առողջությանը հասցված վնասի փոխհատուցմանը,

աշխատող միգրանտից անկախ հանգամանքների պատճառով աշխատանքի կորստի դեպքում այլ վճարովի աշխատանքային գործունեության մատչելիությանը` հաշվի առնելով սույն Կոնվենցիայի 4-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

2. Աշխատող միգրանտների իրավունքները, որոնք վերաբերում են ընդունող Կողմում նրանց կողմից իրականացվող աշխատանքային գործունեությանը, կարգավորվում են օրենսդրությամբ և միջազգային այն պայմանագրերով, որոնց մասնակից է տվյալ Կողմը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։