Հոդված 1
Հոդված 1
Սույն Կոնվենցիայի նպատակների համար ներքոհիշյալ տերմիններն ունեն հետևյալ նշանակությունները.
աշխատող միգրանտ - Կողմերից մեկի քաղաքացիություն ունեցող անձ, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող և Կողմերից մեկի տարածքում մշտապես բնակվող անձ, որն օրինական կերպով գտնվում և օրինական հիմքով զբաղվում է վճարվող աշխատանքային գործունեությամբ մյուս Կողմի տարածքում, որի քաղաքացիություն նա չունի և որտեղ մշտապես չի բնակվում,
սահմանամերձ աշխատող - աշխատող միգրանտ, որն աշխատում է մի Կողմի սահմանամերձ տարածքում և պահպանում է իր մշտական բնակության վայրը մյուս Կողմի սահմանամերձ տարածքում, ուր նա վերադառնում է ամեն օր կամ առնվազն շաբաթը մեկ անգամ,
սեզոնային աշխատող - աշխատող միգրանտ, որի աշխատանքն իր բնույթով կապված է եղանակային պայմանների հետ և իրականացվում է տարվա որոշակի ժամանակահատվածի ընթացքում,
գործատու (վարձող) - իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որն աշխատանք է տրամադրում աշխատող միգրանտներին ընդունող Կողմի օրենսդրությամբ նախատեսված պայմաններով և կարգով,
աշխատող միգրանտի ընտանիքի անդամ - անձ, որն ամուսնացած է աշխատող միգրանտի հետ, ինչպես նաև նրա խնամակալությանը ենթակա երեխաներ և այլ անձինք, որոնք ճանաչվում են ընտանիքի անդամներ` ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,
մշտական բնակության Կողմ - պետություն, որի տարածքում աշխատող միգրանտը մշտապես բնակվում է, և որի տարածքից մուտք է գործում մյուս Կողմի տարածք` վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելու համար,
տարանցման պետություն - պետություն, որով անցնում է աշխատող միգրանտն ընդունող Կողմ կամ ընդունող Կողմից մշտական բնակության Կողմ մտնելիս,
ընդունող Կողմ - պետություն, որի տարածքում աշխատող միգրանտն իրականացնում է վճարովի աշխատանքային գործունեություն,
իրավասու մարմիններ - Կողմերի պետական իշխանության մարմիններ, որոնց իրավասության մեջ են մտնում սույն Կոնվենցիայի կատարման հետ կապված հարցերը,
աշխատանքային պայմաններ - աշխատանքային գործընթացի և արտադրական միջավայրի գործոնների ամբողջություն, որում իրականացվում է մարդու աշխատանքային գործունեությունը, և որոնք աշխատանքի ընթացքում ազդեցություն են գործում նրա առողջության և աշխատունակության վրա, ինչպես նաև` ընդունող Կողմի օրենսդրության համապատասխան կերպով սահմանված աշխատանքային ժամանակի և հանգստի տևողություն, վճարովի արձակուրդների տրամադրման կարգ, աշխատանքի վարձատրություն և աշխատանքային այլ պայմաններ,
աշխատանքի պաշտպանություն - աշխատանքային գործունեության ընթացքում աշխատող միգրանտների կյանքի և առողջության անվտանգության ապահովման համակարգ, որը ներառում է իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպչական-տեխնիկական, սանիտարահիգիենիկ, բուժական-կանխարգելիչ, վերականգնողական և այլ միջոցառումներ ու միջոցներ,
որոնք սահմանված են ընդունող Կողմի օրենսդրությանը համապատասխան,
միգրացիայի շրջան - այն ժամանակահատվածը, որը ներառում է մշտական բնակության Կողմից մեկնումը, տարանցումը, ընդունող Կողմ մուտք գործելը, բնակվելը և ընդունող Կողմում վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելը, ինչպես նաև մշտական բնակության Կողմ վերադառնալը: