Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

1. Աշխատող միգրանտները և նրանց ընտանիքների անդամները չեն կարող ընդունող Կողմից վտարվել, արտաքսման կամ ռեադմիսիայի ենթարկվել այդ Կողմի միջազգային պայմանագրերով և օրենսդրությամբ նախատեսված հիմունքներից բացի այլ ձևերով:

2. Կողմերը երաշխավորում են, որ, ընդունող Կողմի օրենսդրությամբ նախատեսված հիմունքներով և կարգով գործող իրավասու մարմնից բացի, ոչ ոք չի կարող առգրավել անձը հաստատող փաստաթղթերը և աշխատող միգրանտներին և նրանց ընտանիքների անդամներին մուտքի, մնալու և/կամ վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելու իրավունք տվող փաստաթղթերը:

Իրավասու մարմինների կողմից նշված փաստաթղթերի թույլատրված առգրավումն իրականացվում է այդ առգրավումը հաստատող պաշտոնական փաստաթուղթ տրամադրելու պայմանով: Չի թույլատրվում ոչնչացնել կամ վնասել անձնագիրը կամ աշխատող միգրանտների և/կամ նրանց ընտանիքների անդամների` անձը հաստատող այլ փաստաթուղթը և աշխատող միգրանտներին և/կամ նրանց ընտանիքների անդամներին մուտքի, մնալու և/կամ վճարովի աշխատանքային գործունեություն իրականացնելու իրավունք տվող փաստաթղթերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։