Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-03-ից մինչև 2003-04-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 30. Վստահված անձի, տեղական ու միջազգային դիտորդի (այսուհետ` դիտորդ), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

գործել է մինչև 2003-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 30. Վստահված անձի, տեղական ու միջազգային դիտորդի (այսուհետ` դիտորդ), զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

1. Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք ունեն`

1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում.

2) անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ..ուղղ Վստահված անձն իրավունք ունի նաև բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

3) (3-րդ ենթակետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

2. Վստահված անձը, դիտորդը, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը իրավունք չունի միջամտել ընտրական հանձնաժողովի աշխատանքներին:

3. Ընտրական հանձնաժողովի նիստին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր թեկնածուի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության մեկական վստահված անձ:.ուղղ

4. Վստահված անձը և դիտորդը քվեարկության օրը հետևում են ընտրական հանձնաժողովի աշխատանքներին: Դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող են ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:

5. Վստահված անձի, դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում:

6. Վստահված անձը, դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչը չեն կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների ընթացքի և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:

(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։