Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-03-ից մինչև 2003-04-01։Բացել գործող տեքստը
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 35. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

գործել է մինչև 2003-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 35. Կենտրոնական ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգը

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում է՝

1) գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացրած որոշմամբ նշանակված մեկական անդամից.

2) Հանրապետության Նախագահի նշանակած 3 անդամից.

3) եթե մինչև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման վերջին օրը սույն կետի 1-ին ենթակետի պահանջներին համապատասխան՝ որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի առաջադրում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:

2. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորություններն ստանձնում է Ազգային ժողովի կազմավորումից հետո` քառասուներորդ օրը:

3. Նոր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է նախկին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

4. (4-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

5. (5-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

6. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար ընտրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` իր առաջին նիստում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին և կարող է ընթանալ մինչև ժամը 24.00-ն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում: Առաջին նիստը վարում է նախկին կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին:

8. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:

9. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների առավել ձայներ ստացած թեկնածուն:

10. Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն:

11. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից:.ուղղ

12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրությունը կատարվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար սույն հոդվածով նախատեսված կարգով:

(35-րդ հոդվածը խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։