Հոդված 31. Ընտրական հանձնաժողովների համակարգը
Հոդված 31. Ընտրական հանձնաժողովների համակարգը
1. Ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով Հանրապետությունում կազմավորվում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և տեղամասային ընտրական հանձնաժողով:
2. Յուրաքանչյուր ընտրատարածքի համար կազմավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
3. Եթե համայնքի տարածքն ընդգրկված է մեկից ավելի ընտրատարածքների կազմում, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 65 օր առաջ որոշում է այն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, որի լիազորությանն է վերապահվում տվյալ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը և անցկացումը: Այդ հանձնաժողովի ընտրատարածքը պետք է ընդգրկի տվյալ համայնքի առավել թվով ընտրողներ:
Տվյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համակարգում է համայնքի տարածքում գործող բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների գործունեությունը:
(31-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)