Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-03-ից մինչև 2003-04-01։Բացել գործող տեքստը
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸԳլուխ 8 · ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 40. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելու կարգը

գործել է մինչև 2003-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 40. Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը բողոքարկելու կարգը

1. Եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը, բացառությամբ քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումների, կարող են բողոքարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան` որոշումը հրապարակվելուց, գործողությունը կատարվելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնաբերվելուց հետո` երկօրյա ժամկետում, բացառությամբ քվեարկության արդյունքների վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովի որոշումների, որոնք կարող են բողոքարկվել քվեարկության հաջորդ օրը` մինչև ժամը 14.00-ն: .ուղղ Այդ բողոքների վերաբերյալ վերադաս ընտրական հանձնաժողովը որոշում է կայացնում մինչև ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումը։ Եթե սույն օրենսգրքով այլ կարգ սահմանված չէ, ապա վերադաս ընտրական հանձնաժողովը և առաջին ատյանի դատարանը որոշումները կայացնում են հնգօրյա ժամկետում։ Բացառությամբ Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների և համամասնական ընտրակարգով կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումը չեղյալ հայտարարելու հետ կապված վեճերի, առաջին ատյանի դատարանը կայացնում է վերջնական որոշում։ Այդ հարցերով վերաքննիչ դատարանը որոշում է կայացնում եռօրյա ժամկետում, իսկ վճռաբեկ դատարանը` երկօրյա ժամկետում։ Ընտրական վեճերի վերաբերյալ դատարանների որոշումներն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

2. Քվեարկությանը նախորդող 5 օրվա ընթացքում ստացված դիմումները քննարկվում են և որոշում է կայացվում անհապաղ։.ուղղ Ընտրությունների արդյունքների ամփոփման վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները բողոքարկվում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:

3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները և անգործությունը, բացառությամբ Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումների, կարող են բողոքարկվել դատարան:

4. Ընտրությունների արդյունքների վերաբերյալ .ուղղ վեճերը, բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, լուծում է սահմանադրական դատարանը:.ուղղ

5. Դատարանների և դատախազության աշխատակիցների համար քվեարկության օրն աշխատանքային օր է:

(40-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։