Հոդված 81. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական քարոզչությունը
Հոդված 81. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական քարոզչությունը
1. Պետական ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից` Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:
2.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների համար ապահովում է պետական ռադիոյի և պետական հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար և վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ:
3. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել պետական հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ պետական ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե:
4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել պետական հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ պետական ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:
5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի համաձայնությամբ` այդ եթերաժամերից կարող է օգտվել նաև նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբը:
6. Քվեարկության նախորդ օրը կենտրոնական ընտրական հանձնաժողովը յուրաքանչյուր թեկնածուի համար պետական հեռուստատեսությամբ ապահովում է 5 րոպե տևողությամբ եթեր:
7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար հատկացված միջոցների հաշվին` ընտրությունների արդյունքով ձայների 25 և ավելի տոկոս ձայներ ստացած թեկնածուներին փոխհատուցում է ընտրարշավում կատարած ծախսերի 50 տոկոսը: