Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2003-04-01-ից մինչև 2005-06-01։Բացել գործող տեքստը
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 81. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական քարոզչությունը

գործել է մինչև 2005-06-01Բացել ARLIS-ում

Հոդված 81. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի նախընտրական քարոզչությունը

1. Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից` Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուների համար ապահովում է հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության ուղիղ եթերաժամերից անվճար և վճարովի օգտվելու հավասար հնարավորություններ:

3. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե:

4. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուն կամ նրա համաձայնությամբ` նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբն իրավունք ունեն թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:

5. Հանրապետության Նախագահ առաջադրված թեկնածուի համաձայնությամբ` այդ եթերաժամերից կարող է օգտվել նաև նրան առաջադրած կուսակցությունը կամ նախաձեռնող խումբը:

6. (6-րդ կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրությունների կազմակերպման ու անցկացման համար հատկացված միջոցների հաշվին` ընտրությունների արդյունքով ձայների 25 և ավելի տոկոս ձայներ ստացած թեկնածուներին փոխհատուցում է ընտրարշավում կատարած ծախսերի 50 տոկոսը:

(81-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։