Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-06-26-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 16 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 81. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը

գործել է մինչև 2011-06-26ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 81. Հանրապետության Նախագահի թեկնածուի նախընտրական քարոզչությունը

(վերնագիրը փոփ. 22.12.06 ՀՕ-1-Ն)

1. Հանրային ռադիոյի և հեռուստատեսության եթերաժամերից` Հանրապետության Նախագահի թեկնածուների անվճար և վճարովի նախընտրական քարոզչությունն իրականացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

2. (կետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)

3. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի անվճար օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե:

4. Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի իր նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով օգտվել հանրային հեռուստատեսության եթերաժամից` ոչ ավելի, քան 120 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 180 րոպե:

4.1. Հանրապետության Նախագահի ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ Հանրապետության Նախագահի թեկնածուն իրավունք ունի հանրային հեռուստատեսության եթերաժամից անվճար օգտվելու ոչ ավելի, քան 15 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 25 րոպե, իսկ թեկնածուի նախընտրական հիմնադրամի հաշվին վճարովի հիմունքներով` հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 25 րոպե, և հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 35 րոպե:

5. ( կետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)

6. (կետը հանվել է 03.07.02 ՀՕ-406-Ն)

7. (կետն ուժը կորցրել է 16.11.07 ՀՕ-219-Ն)

(81-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց. 19.05.05. ՀՕ-101-Ն, փոփ., լրաց., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 16.11.07 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։