Հոդված 12. Ընտրողների ցուցակների մատչելիությունը
Հոդված 12. Ընտրողների ցուցակների մատչելիությունը
1. Յուրաքանչյուր ոք կարող է ազատորեն ծանոթանալ ընտրողների ցուցակներին:
2. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակների մեկ օրինակը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
3. Տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաև տեղեկանք` այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:
4. Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը քվեարկությունից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
5. Քվեարկությունից հետո ընտրողների ցուցակներն փակցված են մնում տեղամասային կենտրոնում մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:
6. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի համայնքի ղեկավարից ստանալու տվյալ տեղամասի ընտրողների ցուցակների պատճենները` կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած վճարով: Համայնքի ղեկավարը պարտավոր է 3 օրվա ընթացքում քաղաքացուն տրամադրել ընտրողների համապատասխան ցուցակը:
(12-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն)