Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-03-ից մինչև 2003-04-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը

գործել է մինչև 2003-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 14. Ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները քննարկելու և ցուցակները ճշտելու կարգը

1. Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի, ոչ ուշ, քան քվեարկությունից 5 օր առաջ, ընտրողների ցուցակների անճշտությունների, իրեն կամ այլ քաղաքացու` ընտրողների ցուցակում ընդգրկելու կամ ընտրողների ցուցակից հանելու հարցով դիմել համայնքի ղեկավարին: Դիմումները տրվում են գրավոր:

2. Համայնքի ղեկավարը 3 օրվա ընթացքում քննարկում է ընտրողների ցուցակների անճշտությունների վերաբերյալ դիմումները, կայացնում որոշումներ, քաղաքացիներին գրավոր տեղեկացնում իրենց դիմումների քննարկման արդյունքների մասին: Հնարավորության դեպքում տեղեկացվում են նաև այն քաղաքացիները, որոնց անունը, ազգանունը հանված են ընտրողների ցուցակներից:

3. Ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը կարող են բողոքարկվել դատարան: Դատարանը պարտավոր է հնգօրյա ժամկետում որոշում կայացնել: Որոշումը բողոքարկման ենթակա չէ: Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրն ընտրողների ցուցակները ենթակա չեն փոփոխման, այդ թվում՝ դատարանի վճռով:

(14-րդ հոդվածը խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

(14-րդ հոդվածի 3-րդ կետի «այդ թվում` դատարանի վճռով» արտահայտությունն այնքանով, որքանով սահմանափակում է խախտված իրավունքի դատական պաշտպանության հնարավորությունը, չի համապատասխանում ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի 2-րդ մասին, դրանով իսկ անհամապատասխանություն առաջացնելով նաև ՀՀ Սահմանադրության 1, 2, 3, 4 և 27-րդ հոդվածների հետ և Սահմանադրության 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրավաբանական ուժ չունի 01.10.2002 ՍԴՈ-389 որոշմամբ:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։