Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-03-ից մինչև 2003-04-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

գործել է մինչև 2003-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 22. Քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործության արգելումը

1. Հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության լրագրողներին, խմբագրությունների անդամներին, ովքեր գրանցված են որպես թեկնածուներ, արգելվում է ընտրությունները լուսաբանել հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ:

2. Նախընտրական քարոզչության ժամանակ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողներին և աշխատակիցներին, ինչպես նաև զանգվածային լրատվության պետական և հանրային միջոցների աշխատակիցներին արգելվում է իրենց վերապահված լիազորությունները (իրավունքները) գործադրել թեկնածուների միջև անհավասար պայմաններ ստեղծելու, կողմնակալություն ցուցաբերելու միջոցով քաղաքացիների կամքի ազատ արտահայտման վրա ներգործելու նպատակով: Թեկնածու առաջադրվելիս այդ անձինք զանգվածային լրատվության պետական և հանրային միջոցներից օգտվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

3. Նախընտրական քարոզչության վերջին 7 օրվա ընթացքում արգելվում է թեկնածուների և կուսակցությունների վարկանիշերի վերաբերյալ սոցիոլոգիական հարցման արդյունքներ հրապարակելը:

(22-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։