Հոդված 15
Հոդված 15
1. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Համաձայնագիրը բաց է այն չստորագրած ԱՊՀ մասնակից պետությունների, ինչպես նաև ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների ներքին գործերի նախարարությունների համար` նման միացման մասին փաստաթուղթն ավանդապահին հանձնելու միջոցով:
2. ԱՊՀ մասնակից պետության ներքին գործերի նախարարության համար սույն Համաձայնագրին միանալն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալու օրվանից երեսուն օր լրանալուց հետո:
3. ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների ներքին գործերի նախարարության կողմից սույն Համաձայնագրին միանալու մասին ծանուցումն ստանալու դեպքում ավանդապահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է Կողմերին: ԱՊՀ կազմի մեջ չմտնող պետությունների ներքին գործերի նախարարության համար սույն Համաձայնագրին միանալն ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահի ստանալու օրվանից երեք ամիսը լրանալուց հետո, եթե այդ ժամանակահատվածում Կողմերից որևէ մեկը առարկություն չներկայացնի նման միացման դեմ: