Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում աջակցության ցուցաբերումը կարող է ամբողջովին կամ մասնակիորեն մերժվել, եթե հարցվող Կողմը համարում է, որ հարցման կատարումը կարող է վնաս հասցնել իր պետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ այլ էական շահերին կամ հակասում է իր պետության օրենսդրությանը կամ միջազգային պարտավորություններին կամ կարող է հանգեցնել քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի ոտնահարման:

2. Հնարավորության դեպքում հարցվող Կողմը, մինչև սույն հոդվածի 1-ին կետի հիման վրա աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ մերժման որոշում կայացնելը, հարցնող Կողմի հետ խորհրդակցում է այն հարցի դիտարկման շուրջ, թե արդյոք աջակցությունը կարող է ցուցաբերվել հարցվող Կողմի անհրաժեշտ համարած պայմանների պահպանմամբ: Հարցնող Կողմը պահպանում է այն պայմանները, որոնց հիման վրա նրան աջակցություն է ցուցաբերվում:

3. Հարցնող Կողմը գրավոր ծանուցվում է հարցման կատարումը ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու մասին` մերժման պատճառները նշելով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։