Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

1. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է աջակցություն ցուցաբերելու մասին շահագրգիռ Կողմի հարցման միջոցով կամ այն Կողմի նախաձեռնությամբ, որը ենթադրում է, որ այդպիսի աջակցությունը հետաքրքրություն է ներկայացնում մյուս Կողմի համար:

2. Աջակցություն ցուցաբերելու մասին հարցումն ուղարկվում է գրավոր: Անհետաձգելի դեպքերում հարցումները կարող են հաղորդվել բանավոր, սակայն ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում դրանք պետք է հաստատվեն գրավոր, այդ թվում` տեքստի հաղորդման տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Հարցման իսկության կամ դրա բովանդակության վերաբերյալ կասկածներ ծագելիս կարող է պահանջվել դրա լրացուցիչ հաստատումը:

3. Աջակցություն ցուցաբերելու հարցումը պետք է ներառի.

հարցնող և հարցվող Կողմերի կենտրոնական ստորաբաժանումների անվանումները,

գործի էության շարադրումը,

հարցման նպատակն ու հիմնավորումը,

պահանջվող աջակցության բովանդակության նկարագրությունը,

անհրաժեշտության դեպքում՝ հարցումը կատարելու հատուկ կարգի նկարագրությունը և այդ անհրաժեշտության հիմնավորումը,

այն ժամկետը, որի ընթացքում ակնկալվում է հարցման կատարումը,

ցանկացած այլ տվյալ, որը կարող է օգտակար լինել հարցման կատարման համար:

4. Աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ հարցումն ստորագրվում է հարցնող Կողմի կենտրոնական ստորաբաժանման ղեկավարի կամ նրա տեղակալի կողմից և հաստատվում է տվյալ ստորաբաժանման կնիքով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։